Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու պարոն Իգոր Մուրադյանին` համեստ լեգենդին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց արցախյան շարժմանն ու հայկական շահերի պաշտպանությանը: Մուրադյանն օժտված էր խիզախությամբ, ինտելեկտով, հումորի յուրահատուկ զգացումով` ղարաբաղցուն վայել բոլոր հատկանիշներով:
Ղարաբաղյան շարժում բառակապակցությունն անհնար է պատկերացնել առանց Իգոր Մուրադյանի, ով գիտակից կյանքի մի զգալի հատվածն անցկացրեց հրապարակներում, պատերազմի դաշտում, քաղաքական պայքարում ու վերլուծական գործունեության մեջ:
Բնատուր համեստությամբ օժտված լինելով՝ նա չէր խոսում իր արածի մասին, սակայն նրա արածը պետք է ոսկե տառերով գրվի հայոց պատմության դասագրքերում` հայ ազգի արժանապատիվ զավակ ու վառ անհատականություն:
Ունենալով մեծ հեղինակություն ու ազդեցություն քաղաքականության վրա՝ նա ապրեց ասկետական կյանքով` չկուտակելով կապիտալ, հարստություններ, անշարժ գույք, բանկային հաշիվներ, չթալանեց և ամբողջ կյանքը քննադատեց թալանն ու անօրինականությունը:
Տեղին է այն որոշումը, որ Իգոր Մուրադյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում` արժանապատիվ հայորդիների կողքին:
Հավերժ փառք…