...Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը շատ ավելի անկեղծ է, քան բոլոր նրանք, ովքեր անցած մեկ տարում ջանում էին ԲՀԿ-ից ընդդիմություն «կերտել»:
Այսօր ԲՀԿ առաջնորդն առանց ավելորդ ձեւականությունների հայտարարել է, որ ԲՀԿ-ն երբեք չի կարող ընդդիմություն լինել:
Հետաքրքիր է, խոտանված «քաղաքագիտական վերլուծությունից» ու «բուժուա-դեմոկրատական հեղափոխությունից» հետո էլ ինչեր են մոգոնելու Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը, որոնք ԲՀԿ-ին սոսնձվելու գաղափարից ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել:
Թեպետ, ով գիտե՝ գուցե մեզանում գործում է իշխանություն-ընդդիմություն առանց սահմանների բանաձե՞ւը, երբ կողմերը հավասարապես մտահոգված են «երկրի ու ժողովրդի ճակատագրով»: 
Մնում է տարակուսել, թե այդ «համընդհանուր մտահոգությունից» ինչո՞ւ են տուժած դուրս գալիս միայն երկիրն ու ժողովուրդը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել