Մանվելի տան խուզարկումը նայելիս շատ տարբեր զգացումներ ես ապրում, բայց անձամբ ինձ մոտ ամենից ուժեղը զարմանքն էր։ Մինչև հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարելի ա, լինելով միլիոնավոր դոլարների տեր մարդ, «սգուշոնկա» ու «տուշոնկա» գողանալ զինվորից։ Ունենալ երեք ավտոպարկ ու գողանալ Ապրիլյանի օրերին շտապօգնության համար նախատեսված ուազներ։ Կոռուպցիա ու պաշտոնի չարաշահում բազմիցս տեսել ենք, տեսել կամ լսել ենք այս կամ այն մարդու կողմից անբարո արարքների մասին, բայց սա ախր լրիվ այլ կատեգորիա է։ Սա կլեպտոմանիայի ինչ-որ շատ խորը այլասերված տարբերակ ա, թալան հանուն թալանի՝ անկախ նրանից, թե ում ես թալանում կամ ինչ ես անելու թալանվածի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: