Սպորտի և երիտասարդության արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը գործազուրկ չի մնա, համենայն դեպս, «Ժամանակ» թերթի համաձայն՝ նրան խոստացել է գործի տեղավորել անձամբ Ծառուկյանը: Թերթը գրում է, որ ԲՀԿ-ում դեռ մինչև ավագանու ընտրությունները գիտեին, որ Սպորտի և երիտասարդության նախարարի պորտֆելը վերցնելու են ԲՀԿ-ի ձեռքից ուստի Ռոստոմյանի համար նոր պաշտոնի փնտրտուքները վաղօրոք են սկսել:
Ճիշտ է, Ռոստոմյանին նորից նախարարի գործ չեն առաջարկի, բայց ըստ թերթի աղբյուրների՝ նա ղեկավարելու է ԲՀԿ առաջնորդին պատկանող ընկերություններից մեկը: Սկզբում Ռոստոմյանն ընկերներին պատմել է, որ իրեն նշանակելու են Արմավիայի տնօրեն, սակայն երբ պարզ է դարձել, որ Ծառուկյանը չի պատրաստվում գնել ազգային ավիափոխադրող ընկերությունը, Ռոստոմյանը ընկերներին ասել է, որ իրեն նշանակելու են «Ավիասերվիս» ընկերության տնօրեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/254135414724834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել