Ինտուիցիան՝ ունակություն է կամ անգամ գերբնական ունակություն, որը թույլ է տալիս ստանալ մարդկանց մեծամասնության համար անհասանաելի տեղեկատվություն և ստանա այն մի մեթոդով, որն գիտականորեն և ռացիոնալ տեսակետից ուղղակի անհնար է։
Ինտուիցիան դա արդեն իսկ պատրաստի որոշում է։
Այս խաղաքարտերը կօգնեն ձեզ իմանալ, թե ինչ է ձեզ կյանքում սպասվում։ Ուղղակի ինտուիցիայով ընտրեք դրանցից մեկը և կարդացեք պատասխանը։
«Դուք կդառնաք էլ ավելի զգայուն։ Խուսափեք խիստ, ծանր հարաբերություններից, իրավիճակներից և քիմիական նյութերից»։
Ձեզ հարկավոր է մաքրել ներքին մտքերը, մտադրությունները և գործողությունները։ Գտեք մաքրություն արտաքին աշխարհում։ Հեռու պահեք ձեզ այն բաներից, որոնց մասին ձեր մարմինը զգուշացնում է ձեզ։ Լավ խնամեք ձեր մարմինը և այն երկար կծառայի ձեզ։
«Ժամանակ տրամադրեք, որպեսզի հանգստանաք և մտածեք»։
Շունչ քաշեք և ազատվեք անհանգստություններից և պլաններից։ Հիմա լռության և միայնության մեջ լինելու ճիշտ ժամանակն է։ Մի փորձեք հիմա կայացնել ինչ-որ որոշումներ։ Ուղղակի թողեք ձեր ուղեղը հանգստանա։
«Ռիսկի դիմեք և կատարեք ձեր մանկության երազանքը»
Անորոշությունը հոգու կրքի մահն է։ Մի անհանգստացեք սխալ որոշումներ ընդունելու համար։ Դրա փոխարեն, մտահոգվեք այն մասին, որ դուք ոչ մի որոշում չեք կայացնում։ Ժամանակ գտեք, որպեսզի աղոթեք, զբոսնեք բնությունում և ընունեք ճիշտ որոշումներ։
Դրանից հետո Տիեզերքի էներգիան միանգամից կաջակցի ձեր որոշմանը և ձեր առջև դռներ կբացվեն։