Սովետից դժգոհում են նրանք, ովքեր ապրում են սովետական տարիներին կառուցված և անվճար հատկացված բազմաբնակարան շենքում:
Սովետից դժգոհում են նրանք, ովքեր գնում են սովետական տարիներին կառուցված թատրոններ և համերգասրահներ և վայելում ներկայացումներն ու համերգները:
Սովետից դժգոհում են նրանք, ովքեր սովետի տարիներին կառուցված մետրոպոլիտենով երթևեկում են:
Սովետից դժգոհում են նրանք, ովքեր ծաղիկներ են դնում սովետական տարիներին քանդակված արձանների մոտ:
Սովետից դժգոհում են նրանք, ովքեր սովոր են սովետական ստրկամտությանը:
Ի՞նչ է, լա՞վ է հիմա, որ մենակ կարում եք փուչ ու դատարկ բաներ դժգոհեք:
Հա, բնական ա, լավ ու պուպուշ բան ա անկախությունը, բայց նենց ա, որ հիմա ազգաբնակչության կեսը այլ երկրների տիրապետության տակ ա (արտագաղթել ա), մյուս մասն էլ գերի ա...
Սա է անկախությունը, որտեղ մարդիկ սոված են, ապրելու տեղ չունեն, ազգի զինվորը դուրս է գալիս հրապարակ... և միլիոնավոր այլ բաներ:
Եվ այն սովետը, որը գերի էր, Ռուսաստանի տիրապետության տակ և ուներ ամեն ինչ...
ՀԳ. Փիլիսոփաներ ջան, չանարգեք ընձի. սա իմ սուբյեկտիվ կարծիքն ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել