Համացանցում մեծ տարածում է գտել բրազիլական հեռուստատեսության եթերից ռուս տատիկի մասնակցությամբ մի հատված, որտեղ լրագրողը Մոսկվայի փողոցներից մեկում փորձում է տատիկից հարցազրույց վերցնել:

Կինը ռուսերենով փորձում է լրագրողից ճշտել, թե որ երկրից է նա, և որ ալիքով են իրեն ցույց տալու, սակայն լրագրողը չի հասկանում և նրան պորտուգալերեն է պատասխանում:

Տեսանյութի հերոսը բրազիլական Fox sport հեռուստաալիքի բրազիլական մասնաճյուղի լրագրող Ջեքսոն Պինեյրան է, որը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է լուսաբանում:

Սկզբում Մոսկվայի բնակչուհին տեսախցիկի մեջ «Առաջ, Ռուսաստան» է բացականչում: Դրանից հետո նա փորձում է պարզել Պինեյրոյից, թե որ երկրից է նա:

Լսելով Բենջամին բառը (թղթակիցը դիմում էր ստուդիայի հաղորդավար Բենջամին Բաքին), կինը ասում է. «Գժվելու բան է, ես հասկացա, ամեն բան հասկացա»: Դրանից հետո նա ենթադրում է, որ թղթակիցը անգլիացի է և համբուրում է նրա այտը:

Մի քանի վայրկյան անց նա կադր է վերադառնում՝ որոշելով պարզել, թե որ ալիքով են իրեն ցույց տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել