30-ամյա Չալի Մուգուրիան, ով Լուիզիանա նահանգից է, տառապում է մանկական պրոգերիայով: Սա գենետիկական դեֆեկտ է: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում ապրել 13 տարուց ավել:

Աղջկա մոտ սա հայտնաբերել են 16 տարեկանում: Չալը շատ էր հիասթափվել, սակայն նա այս հիվանդության մեջ դրական բաներ գտավ: 

Դպրոցում նրան ծաղրում էին, սակայն ավելի ուշ նրա դասընկերները ներողություն են խնդրել իրենից: 

Բժիշկները Չալիին ասել էին, որ նա մի քանի տարուց մահանալու է, սակայն ամեն ինչ աղջկա օգտին է: Հիմա նա 30 տարեկան է: Չնայած որ նա իր տարիքից երկու անգամ մեծ է երևում, այդ փաստը չի թուլացնում նրան: 

Չալին ամեն օրվա համար շատ գոհ ու շնորհակալ է: 

Աղջիկն արդեն ամուսնացել է: Նրա ամուսինը՝ Թոնին, կույր է: Նրանք ծանոթացել են ծանոթությունների կայքում: Ծանոթությունից հետո նրանք հասկացան, որ չեն կարողանում ապրել առանց իրար: 

Չալին խոստովանում է, որ չգիտի, թե որքան նա ապրի, բայց ամեն ինչի պատրաստ է: Նրա համար դժվար էր համակերպվել այս ամենի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել