Yerkir.am-ը գրում է.

Բելառուսի կառավարությունը պնդում է, որ Միութենական պետությունում (որի կազմում ներառված են ՌԴ-ն և Բելառուսը) այդպես էլ չի հաջողվել հասնել արդար մրցակցության և հավասար պայմանների: Այդ մասին Մոսկվայում Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում ասել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը. հայտնում է  Независимая Газета-ն:

«Տեսադաշտում են մնում ռուսական շուկա բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների հարցերը, ինչպես նաև ՌԴ-ում տեխնիկայի արտադրություն և հավաքում իրականացնող բելառուսական ձեռնարկությունների մասնակցությունը պետական գնումներին և սուբսիդավորման ծրագրերին»,- ասել է Անդրեյ Կոբյակովը:

 Նշվում է, որ արհեստական խոչընդոտների վերացման դեպքում փոխադարձ առևտրի ծավալը կարող է կազմել 40 միլիարդ դոլար: Ներկայումս այն կազմում է 32,4 միլիարդ դոլար:

«Երկու երկրների կառավարությունները երկար քննարկում են առկա բարդությունները, պայմանավորվում են խոչընդոտների վերացման մասին, սակայն խնդրահարույց հարցերի լուծման գործընթացն այնքան արագ չի ընթանում, որքան ցանկալի կլիներ»,- ասել է Անդրեյ Կոբյակովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել