27-ամյա այս բլոգերը Գերմանիայից է: Արդեն մի քանի տարի է, ինչ աղջիկը տարված է պլաստիկ վիրահատությամբ: Վերջերս նա կատարեց կրծքի 3-րդ վիրահատությունը: Հիմա նրա կուրծքը 2 կգ է և համարվում է Գերմանիայում ամենամեծը: Այս աղջիկը գաղտնի է պահում իրական անունը և իրեն անվանում է Բարբի:

12-րդ համարի կրծքի տերը լրագրողներին պատմում է իր պատմությունը: Աղջկա խոսքերով՝ մանկության տարիներին նրան միշտ ծաղրում էին և տգեղ անվանում: Իսկ վերջինս էլ պաշտում էր Բարբի տիկնիկները և երազում էր նրանց նմանվել, այդ իսկ պատճառով էլ նա որոշել էր իր արտաքինը փոխել պլաստիկ վիրահատությամբ:

Առաջին վիրահատության համար վճարել է աղջկա տատիկը:

«Երբ ես արթնացա, ինձ շատ երջանիկ էի զգում: Ուրախ եմ, որ ամեն ինչ անցյալում է»: 

Նա իրեն համարում է շատ կանացի և սեքսուալ: 

«Ես գոհ եմ իմ արտաքինից, սիրում եմ մարմինս և դեմքս: Նախկինում ամեն ինչ այլ էր»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել