Սամիթի սերմերը ոչ միայն ուտեստին հաղորդում են յուրահատուկ համ և հոտ, այլ նաև օգնում են մնալ առողջ։ Այո, այո, սամիթի սերմերն օգտակար են առողջության շատ խնդիրների դեպքում՝ սկսած մարսողական խնդիրներից մինչև զարկերակային ճնշման կարգավորում։ Ձեզ ենք ներկայացնում սամիթի սերմերի ամենահզոր առավելություններից մի քանիսը։

Բարելավվում են մարսողությունը 

Սամիթի սերմերը գործում են որպես թուլացնող միջոց և լավացնում են ձեր մարսողական համակարգի աշխատանքը, մաքրում ստամոքսը և բարելավում դրա ֆունկցիաները։ Այն իր մեջ պարունակում է հյութեր, որոնք օգնում են մարսել ծանր մարսվող մթերքները, ինչն էլ օգնում է օրգանիզմին հեշտությամբ կլանել սնուցող նյութերը։

Ապահովում են լավ գիշերային քուն 

Անքնությունը համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը մեր օրերում, սակայն սամիթի սերմերը կարող են օգնել այդ խնդրի դեպքում, որպեսզի դուք ունենաք լավ քուն։ Պարունակելով տարբեր ֆերմենտներ և վիտամիններ, ինչպիսին է վիտամին B-ն, սամիթը գործում է որպես հանգստացնող միջոց, թուլացնում է մարմինը և օգնում քնել շատ արագ և խորը։

Ամրացնում են ոսկորները 

Սամիթի սերմերն ունեն կալցիումի չափաբաժին, որը ուտելով դուք կարող եք ազատվել ոսկորների խնդիրներից, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն օստեոպորոզ։ Դրանք նաև օգնում են արագացնել ոսկորների վերականգնման պրոցեսը կոտրվածքներից հետո։

Օգնում են ազատվել փորլուծությունից

Սամիթի սերմերը լի են ֆլավոնոիդներով, որոնք շատ հզոր հակաբակտերիալ միջոցներ են համարվում։ Սամիթի սերմերը համարվում են շատ լավ միջոցներ ընդդեմ ստամոքսի խանգարումների։ Դրանք օգնում են ազատվել փորլուծությունից, ինչպես նաև ամրացնում են իմունային համակարգը։

Վերացնում են բերանի տհաճ հոտը 

Սամիթի սերմերը շատ լավ կարողանում են լուծել նաև բերանի տհաճ հոտի խնդիրը։ Դրանք ոչ միայն օգնում են փոխել ձեր շնչառության հոտը, այլ նաև օգնում են ավելի լավ մարսել սնունդը՝ այդպիսով վերացնելով բերանի տհաճ հոտի խնդիրներից մեկը։

Խորհուրդ է տրվում ավելացնել սամիթի սերմեր աղցանների, ինչպես նաև թեյերի մեջ։ Վերցրեք 1 թեյի գդալ սամիթի սերմեր և լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք սառչի և խմեք 1/2 բաժակ օրվա մեջ 2 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել