«Թեև «Բարեգործության մա­սին» օրենքի մեջ փոփոխություն­ներ և լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ Ներկա­յացնելն առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձա­գանքը՝ ընդդեմ նոր կառավա­րության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռևս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայու­թյան մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ «Բարեգործության մասին» օրենքում կատարվելիք փոփո­խությունների նախագծի հեղի­նակը նախորդ՝ Կարեն Կարա­պետյանի կառավարությունն է: Ի վերջո, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր:


Իսկ օրենքի փոփոխություննե­րը ենթադրում են բարեգործա­կան նախաձեռնությունների վե­րահսկողության էական աճ, մասնավորապես քաղաքականության հետ առնչության մա­սով: Հասկանալի է, թե ինչու է դրան կտրուկ դեմ «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ այդ ու­ժը հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վրա է կառուցված, դա է հիմնական «քաղաքական կապիտալը», և հետևաբար այն կտրելու պա­րագայում կառաջանա նոր պայմաններում մրցակցային նոր, արդեն ավելի քաղաքական ռե­սուրսի անհրաժեշտություն:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ իրավիճակի վերաբերյալ դեռևս չեն արտա­հայտվել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ սա էա­կան է այն պատճառով, որ գործ­նականում հենց նրանց միջև է այն քաղաքական համաձայնությունը, որի շրջանակում Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխության վարչապետի թեկ­նածուին և նաև մաս կազմել կառավարությանը: 

Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան հա­մաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետևում հան­դիպմանը կամ հանդիպումնե­րում, պարզ չէ: Բայց հարց է առ­կա իհարկե՝ կարո՞ղ էին նրանք չքննարկել այսպես ասած, հետհեղափոխական կամ կառավա­րական գործունեության շրջանի հարցեր, խաղի կանոններ, հա­րաբերություններ և այլն: Այսինքն՝ դեռևս պարզ չէ՝ «Բա­րեգործության մասին» օրենքը ԱԺ ներկայացնե՞լն է պայմանավոր­վածությունների խախտում, թե՞ «Ծառուկյան» դաշինքն է դրանք խախտում՝ դուրս գալով այդ նա­խաձեռնության դեմ, որն, ի վեր­ջո, Հայաստանում ընտրական համակարգի ռեֆորմի կարևոր տարրերից և քաղաքական դաշ­տի ու կյանքի առողջացման կարևորագույն նախաձեռնություն­ներից մեկն է՝ ինչ շարժառիթով էլ որ այն հեղինակել է նախորդ կա­ռավարությունը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել