operativ.am-ը գրում է

Ընթացքի մեջ է «Grand Chess Tour»-ի Բելգիայի փուլը, որին Հայաստանը ներկայացնում է հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին, ոչ-ոքի խաղաց Շախրիյար Մամեդյարովի և Ուեսլի Սոյի հետ։ 6 տուրից հետո Արոնյանը 8 միավորով 2-րդ տեղում է։ 1-ին տեղում է Ուեսլի Սոն՝ 10 միավորով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել