Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի արտգործնախարարն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Մինվալ»-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է թուրքական DimTV-ին տված հարցազրույցում։ 

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական պետություններ են:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ դա շարունակում է հանդիսանալ նաև Թուրքիայի խնդիրը:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Արդարություն և զարգացում կուսակցությունը և թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակելու են մնալ այնպիսին ինչպիսին հիմա են:

«Մենք միշտ հետաքրքրվում են Ադրբեջանի խնդիրներով: Ես նաև Ադրբեջանի արգործնախարարն եմ, և այդ մասին գիտի իմ եղբայր Էլմար Մամեդյարովը:  Ես երբեմն կատակում եմ նրա հետ՝ ասելով, որ նա կարող է արձակուրդ գնալ, միևնույն է՝ ես աշխատում եմ: Եղբայրների հարաբերությունները պետք է հենց այդպես էլ լինեն»,- DimTV-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել