Yerkir.am-ը գրում է.

Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը մի քանի օր է, ինչ տեղափոխվել է հիվանդանոց:

Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Մանարյանին վիրահատել են: «Նա կոտրվածք ուներ և ազդրի վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը հաջող է անցել, նրա գիտակցությունը տեղն է»,- ասաց նա:

Սիրված դերասանը վերակենդանացման բաժանմունքում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել