Հունիսի 12-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Փրկարարները կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում:

Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի  8-ից, և եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում:  Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Ոստիկանությունն առաջարկում է  նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել