Որքան եմ հիասթափվում, երբ ամեն անգամ իմանում եմ, որ բանակում զինվոր է մահացել, բայց կրկնակի եմ հիասթափվում, որ դա արել է ոչ թե թշնամին, այլ հայը, հայ զինվորը, սպան: Չեմ հասկանում, ինչու՞: Ի՞նչը կարող է այդքան թշնամանք սերմանել, որ այդքան անողոք կերպով, բայց և շատ հանգիստ խլում են միմյանց կյանքեր: Ախր ո՞րն է պատճառը: Չէ՞ որ բոլորն էլ հայ են, ունեն իրենց սպասող ընտանիք, հայր, մայր, ընկերներ: Ի՞նչը կարող է նրանց դրդել այդպես վարվել: Մեկ չի, երկու չի: Արդեն քանի դեպք գրանցվեց: Ե՞րբ է գալու սրա վերջը: Անհրաժեշտ է այս ոլորտում կատարել ֆունդամենտալ փոփոխություններ: Երիտասարդ սպայական կադրերը պետք է հատուկ վերահսկողության տակ առնվեն, քանի որ միշտ այս երիտասարդներն են, որոնք իրենց անմտությամբ ու զինվորին ճնշելու անհագ մոլուցքով հասցնում են մինչև ինքնասպանության կամ իրենց սեփական ձեռքով են դա անում: Իհարկե, կան նաև դեպքեր, որ զինվորն է լինում մեղավորը, բայց հարցը նա չի, թե ո՞վ, հարցը նա է, թե ինչու՞: Ինչու՞ են էսպիսի պատահարները պատահում ու անցնում-գնում՝ ոչ առաջինը, ոչ վերջինը սկզբունքով: Պետք է վերջ տալ այս խայտառակությանը: Վերջապես կարգի հրավիրեք այն սպաներին, որոնք չգիտեն հայրենիքի, հայրենակցի, ազգի պահապան զինվորի իրական արժեքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել