Քթանցքների լորձը, որն առկա է բոլոր մարդկանց մոտ, իրականում շատ օգտակար բան է, քանի որ այն պաշտապնում է Ձեր քիթը գերսառչելուց, փոշուց կամ այլ բաներից աղտոտվելուց և հարուցիչ միկրոօրգանիզմներից։ Իզուր չէ, որ դրան անվանում են մարդու օրգանիզմի ինքնապաշտպանության առաջին ճակատ։
Սակայն սա դեռ ամենը չէ. վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ լորձում պարունակվող միկրոօրգանիզմները պաշտպանում են ատամների էմալը և զգալիորեն խանագարում են կարիեսի գոյացմանը։ Բացի այդ՝ լորձի հետևանքով կարիես առաջացնող միկրոօրգանիզմները չեն ոչնչացվում, ինչի պատճառով էլ չեն գործարկվում այն էվոլյուցիոն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային շրջանցել նաև այս պաշտպանությունը։
Հայտնագործությունը կատարած գիտանականներն այժմ պլանավորում են այդ լորձի բաղադրությունը կրկնօրինակել լաբորատորիայում և կարիեսի դեմ պայքարի նոր միջոց ստեղծել։