Ռեժիսոր Ռուբեն Քոչարի նոր ֆիլմը դեռ չի հայտնվել Էկրաններին, բայց համացանցում հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել և քննարկվել: Առաջին հայացքից  բաց տեսարաններով այս ֆիլմը, պարզվում է, լուրջ հոգեբանական դրամա է: ArmStar.am-ը զրուցեց իրարանցում առաջացրած ֆիլմի ռեժիսորի հետ, ով զարմացած էր բարձրացված աղմուկի փաստից. «Ինչպե՞ս հասկացան, որ ֆիլմը բաց տեսարաններով է, եթե չեն տեսել ամբողջությամբ: «Իմ անունն է Վիոլա» ֆիլմը տևում է երկու ժամ, իսկ քննադատողները տեսել են ընդամենը մեկ րոպե տասը վայրկյանանոց մի հոլովակ: Ինչպե՞ս կարողացան հասկանալ, որ այն բաց տեսարաններով է, և ասենք թե կան նման տեսարաններ, հետո ի՞նչ , դա ի՞նչ է խանգարում»,- նշեց Ռուբեն Քոչարը: 

Ռեժիսորը բացի բացասական  մեկաբանություններից կարդում է նաև լավերը, որոնք իր կարծիքով ավելի են գերակշռում. «Լավ բաներ էլ են գրում, որոնք ավելի շատ են, իսկ վատ գրողներին պարզապես չեմ հասկանում, կամ նրանք ուրիշ աշխարհից են, կամ` ուրիշ մոլորակից:  Մենք ամեն դեպքում ֆիլմ ենք ստեղծել` էկրանի և հեռուստաընկերության համար, իսկ պոռնո ֆիլմը դա լրիվ ուրիշ շուկա է, որը մեզ հետ կապ չունի»,- ավելացրեց ռեժիսորը:

Ռեժիսորը, «Իմ անունն է Վիոլա» ֆիլմը համեմատելով հայկական շուկայում նկարահանվող ֆիլմերի հետ, նշեց. «Մեր ֆիլմը սահմանների մեջ է, իհարկե համեմատած այսօրվա հայ կինոյին այն ավելի ազատ է ու  շատ ավելի ազատ հարցերի մասին է խոսում: Ամեն դեպքում ֆիլմը շատ համարձակ է, բայց այնքան բաց չէ, ինչքան որ խոսում են»:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել