«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին:
Զինվորների հարցումին՝ «ինչու՞ չի դիմադրում», նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար:
Եվ կրնկակոխ շարունակվում է նահանջը: Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ,- ասում է պատմությունը: Եվ Տիտոսի լեգեոնները կործանեցին Երուսաղեմը:
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում. դու երկչոտ էիր, որով և՝ անազնիվ:
Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն: Այսպես և ոչ այլ կերպ:
Ըստ իր կարևորության` «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին՝ պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է, նշանակալից՝ ամեն ինչ: Եվ եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը»:
Գարեգին Նժդեհ
Հ.Գ. Քարտեզում՝ ադրբեջանցիների առաջխաղացումը չեզոք գոտում՝ 2018թ. մայիս ամսվա ընթացքում։
Քարտեզը՝ «Ռազմինֆո»-ի։