Այս գիշեր ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում քաղաքացին ընկել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Ս.-ն (ծնված 1973 թ.) Ազատավան գյուղում ընկել է Ազատ գետի մեջ, ստացել ոտքի կոտրվածք և չի կարողանում դուրս գալ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 600 մ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել