Նրանք սարսափով են հիշում մայիսի 8-ի կեսգիշերին շենքում բռնկված հրդեհը և երրորդ հարկում վարձով բնակվող հարևանուհու՝ Մարիամի սպանությունը (նրա դին հայտնաբերել էին պարանոցը կտրած վիճակում):
Մարիամ Հունանյանն այս հասցեում բնակվում էր ընկերուհու՝ Արաքսյայի հետ: Սպանության փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ո՞վ էր Մարիամ Հունանյանը... 1991թ. հունիսի 3-ին ծնված Մարիամ Հունանյանն այս հասցեում ընկերուհու հետ բնակվում էր 2012-ի նոյեմբեր ամսից: 2009-ին Մարիամի հայրը՝ Արմեն Հունանյանը, Մարգարյան փողոցի վրա գտնվող բնակարանը վաճառում է՝ Խարբերդում տուն գնելու նպատակով: Տանտերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ տունը ձեռք է բերել ամուսինը 2009-ին: Իսկ թե հետո ինչ է եղել Արմենի ընտանիքի հետ` տեղյակ չէ, միայն տեղյակ է, որ հարևան փոքր բանջարեղենի կրպակում աշխատում է Արմենի կինը` Մարիամի մայրը, որդու հետ:
Մարիամի դասղեկ Ռուզաննա Մարտիրոսյանը (դասղեկ է եղել 4-6-րդ դասարաններում, ապա մինչև 8-րդ դասարան դասավանդել է մաթեմատիկա) մեզ պատմեց, որ Մարիամը խելացի էր, բայց հնարավորությունները մեծ չէին, աշխատասեր էր, կենսուրախ, ակտիվ, ընկերասեր: Մեկ ամիս առաջ դասղեկը հանդիպել է Մարիամի եղբորը, հետաքրքրվել Մարիամից, եղբայրն ասել է, որ Մարիամն ամուսնացել է, իսկ հարցին՝ հաջող ամուսնությո՞ւն է ստացվել, եղբայրն ասել է` ոչինչ: Ուսուցչուհին ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո Մարիամը չի շարունակել ուսումը, սրճարանում է աշխատել:
Սպանությունից երեք օր առաջ ընդունվել է աշխատանքի «Էդվարս» սրճարանում: Տնօրենը՝ տիկին Վարսիկը, պատմեց, որ ընդամենը երեք օր է հասցրել աշխատել, ասել է, որ մինչև այս աշխատել է Հարավ-արևմտյան թաղամասի բացօթյա ինչ-որ սրճարանում. «Նայեցի, նորմալ աղջիկ էր, վերցրեցի, մեկ օր եկել է ժամը երկուսին և երեքին, ասաց՝ գնացել էի վարսավիրանոց, մյուս օրը եկել է նորից ուշացած, ոչ մի արտառոց բան չեմ նկատել, եկել է, իր գործն արել, գնացել է, երրորդ օրը էլի ուշացել էր, անձրևոտ եղանակ էր, որոշել էի հանել, զանգում ենք, չի պատասխանում երկու համարն էլ: Այնուհետև ոստիկանությունից եկան, նոր իմացել եմ, որ նման դեպք է պատահել»,-ասաց գործատուն՝ հավելելով, որ նրա մասին ոչ լավը կարող է ասել, ոչ վատը, բայց հաճախորդները գոհ են եղել նրա սպասարկումից, քանի որ նա ժպտերես, կենսախինդ աղջիկ էր:
Տիկին Վարսիկը պատմեց, որ այդ օրերին որևէ արտառոց բան չի նկատել, որևէ մեկը չի եկել, չի անհանգստացրել նրան, նորմալ աշխատում էր և ընդհանուր առմամբ նրա աշխատանքից գոհ էր: Տիկին Վարսիկը հիշեց, որ այդ օրը աղջիկը տաքսիով է գնացել տուն:
Չորրորդ հարկի հարևանուհին՝ Անահիտը, պատմեց, որ մայիսի 8-ին իրենք տանը չեն եղել, աղջկա տնից վերադարձել են, հաց կերել, նստել, ֆիլմեր դիտել ու հոտ են զգացել. «Ինձ թվաց՝ ամուսնուս ծխախոտն է, գնացի մոխրամանը լվացի, դրեցի սեղանին, ինչ-որ մի յուրահատուկ հոտ էր, կարծես պլասմասսայի հոտ լիներ, գնացի դուրս, ասացի՝ կարող է դուրսը բան են վառում, դուրս եկա, մեր անմիջապես տակն են բնակվում, եվրոպատուհանը կիսաբաց, մեկ էլ տեսնեմ գետնի վրա կրակ, ճտճտացող կրակ, խառնվեցի իրար, դողում եմ, ամուսնուս ասում եմ` շուտ զանգի հրշեջ...»,- պատմեց հուզված հարևանուհին: Բոլոր հարևաններով շենքից դուրս են եկել...
Հարևանը պատմեց, որ գիշերները հաճախ է արթնացել Մարիամենց տնից եկող տղաների և աղջիկների աղմուկից, իսկ մեկ անգամ էլ Մարիամը ինքն է բարձրացել նկատողություն անելու հարևան Մանուշակին, որ աղմկում են, փոխարենը հարևանը հակադարձել է, որ երեկոյան դուք եք խանգարում հարևանների անդորրը, և որ հարևանները արդեն պատրաստվում էին զանգելու և բողոքելու աղջիկների բարձրացրած աղմուկի համար:
Հարևանները ձմեռվանից նկատել են երկու շիկահեր աղջիկների: «Աղջիկները հաճախ էին աղմկում, տղաներ, աղջիկներ խմբերով բերում-տանում: Այդքան չենք շփվել հետները, իրենք վարձով են ապրել, ինքս մտերմություն չեմ արել, բարև-բարլուս եմ արել»,- ասաց հարևանուհի Մանուշակը:
Հարևանները չգիտեն՝ իրականում ում է պատկանում տունը, և ով է տվել այն վարձակալությամբ:
Ի դեպ, գործատուն Մարիամից հետաքրքրվել է, թե ում հետ է ապրում Երևանում, վերջինս ասել է հոր, մոր և եղբոր, և որ մայրը բանջարեղեն է վաճառում:
«Առաջին լրատվական»

Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1368459129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել