Անջելինա Ջոլին հայտարարել է, որ հոգնել է երեխաներից և այլևս չի որդեգրելու։ Բացի այդ նա հաճույքով եղածներից էլ կհանգստանար։
Հաղորդվում է, որ դերասանուհին իրեն երջանիկ է զգում վեց երեխաների մոր կարգավիճակում, սակայն այլևս չի պատրաստվում համալրել իր մեծ ընտանիքը։
Վերջերս ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, իբր Ջոլին իր նոր բիզնեսմեն սիրեցյալի հետ նախատեսում է ևս մեկ երեխա որդեգրել։ Սակայն հոլիվուդյան գեղեցկոհու գործակալը հերքել է այդ լուրերը, հայտարարելով, որ Անջելինան շատ երջանիկ է վեց երեխաների մոր կարգավիճակում և հիմա դեռ նույնիսկ չի էլ մտածում ընտանիքի նոր անդամների մասին։ Նրանց հետ կապված հոգսերն առանց այն էլ այնքան շատ են, և ավելին, մի որոշ ժամանակ նա ինքն էլ կուզենար հանգստանալ։
Բացի այդ, գալիք տարիների համար դերասանուհու գրաֆիկն արդեն ամբողջովին զբաղված է, որի համաձայն Անջելինան մի քանի կինոնախագծերում է մասնակցելու, ինչպես նաև մասնակցելու է իր սեփական կենսագրական ֆիլմի նկարահանումներում։