Ուղղակի մի պահ պատկերացրեք, որ Ձեր հայրը սպանվում է իր աշխատանքը կատարելու պատճառով (կներեք, բայց հենց այդպես է պետք պատկերացնել, որ հասկանալի լինի իրավիճակի ողջ ցավալի մառազմը)։ Սպանողներին բռնում են ու նստացնում։ Այնուհետև իրենց սկսում են հերթով բաց թողնել։ Մի օր էլ տեսնում ես, որ իրենցից մեկն այսպիսի ուրախ նկար է դրել ազատվելուց հետո։ Նկար, որում քո հոր սպանության օրվա ուրախ հուշերն են։
Եթե սա լիներ հոլիվուդյան ֆիլմ, ապա էս աղջիկը մեծանալու էր, սրանց հերթով բռներ ու շատ դաժան կերպով սպաներ։ Ու հանդիսատեսը լիովին կիսելու էր աղջկա այդ մոտեցումը, ներքուստ ուրախանալու ամեն նոր արդարացի պատիժ ստացածի համար։ Դա այդպես է, քանի որ հոլիվուդյան ֆիլմում շատ լավ է ցուցադրվում անձնական դրաման, կորուստը, իսկ հասարակության որոշակի շրջանակներում սպանվածներն ուղղակի մլիցա են, անդեմ մարդիկ, ընտանիք չունեցող ռեժիմի ստրուկներ...