Մեգան Մարքլը ավելի քան կես տարի է ապրում է Լոնդոնում, սակայն արդեն ընկերներ ունի։ Սասեքսի դքսուհին մտերիմ է փաստաբան Ամալ Քլունիի հետ։ Լուրեր են պտտվում, որ դա ամենևին չի ուրախացնում Անջելինա Ջոլիին, հաղորդում է New Idea անգլիական պարբերականը։

Շատերը զարմացան՝ արքայական հարսանիքին Ջորջ և Ամալ Քլունիներին տեսնելով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 40-ամյա փաստաբանը և 36-ամյա նախկին դերասանուհին մի քանի տարի է՝ մտերիմ են։

Լուրեր են պտտվում, որ դերասանուհի Անջելինա Ջոլին դեմ է այդ ընկերությանը։ Նշվում է, որ Էնջին վաղուց էր ցանկանում ծանոթանալ Մարքլի հետ։ Էնջիին իբր դուր չի գալիս, որ Ամալն իրենից առաջ է դա արել։

«Ջոլին և Քլունին հուսահատորեն փորձում են դքսուհու ընկերությանն արժանանալ։ Անջելինան երկար ժամանակ փորձում էր անձնական հանդիպում կազմակերպել, սակայն Ամալը նրանից առաջ անցավ»,-ասել է աղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել