Արմավիրի մարզի հակակարկտային կայանների զգալի մասը (65 հատ) տեղակայված է հայ-թուրքական սահմանին, գրեթե փշալարերի երկայնքով, ու դրանք բոլորն աշխատել են: Նման հայտարարություն է արել Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: Ուրեմն, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարկուտները վնաս չհասցնեն Թուրքիային, նրա գյուղատնտեսությանը, մինչդեռ Արմավիրի մարզի մեծ թվով գյուղեր մոտ 10 կմ հեռավորության վրա են գտնվում այդ հակակարկտային կայանքներից... Հետևաբար, ՀՀ Գյուղնախը ոչ թե այսօր պիտի խորհրդակցություն հրավիրեր` ոչինչ ասող ինչ-որ որոշումների ու խորհրդատվական աշխատանքներ կազմակերպելու օրակարգով, այլ նաև պիտի անհապաղ քննարկեր ՀԿԿ-ների հարցն ու պահանջեր կառավարությունից` հենց առաջիկա նիստում, հրատապության ռեժիմով, քննարկել այդ հարցը: ԱԺ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովն էլ պիտի պահանջեր հրավիրել ԱԺ լսումներ և քննարկեր սույն խնդիրը... Բայց երևի նման հուշումներ պետք չեն մեր պաշտոնավորներին... Նազարը լավ գիտի իր բազարը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել