Անեկդոտս նվիրում եմ Նավասարդ Կճոյանին)))))))))
Ապարանում պետավտոտեսուչը կանգնեցնում է «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Վարորդն իջնում է ու ասում. «Տղեք ջան, ես հոգեւորական եմ, տեսքիս մի խաբնվեք, ուղղակի կաթողիկոսի տուն եմ գնում, ճաշկերույթի եմ հրավիրված, ինձ են սպասում, թողեք՝ գնամ»: Ոստիկաններն էլ ասում են՝ գնա, որ մեր ախպոր անունը տվիր` պրոբլեմ չունես: «Բենթլիի» վարորդը կաղալով վերադառնում է դեպի մեքենան: Էդ պահին պետավտոտեսուչներից մեկը հարց է տալիս, թե Հայր Սուրբ ոտքիդ ինչ ա եղել, որ թոփլտում ես: Հայր սուրբն էլ պատասխանում է. «Հեչ, երեկ եկեղեցում ջակուզիից դուրս գալուց ոտքս խփեցի ջակուզիին, տեց ցավացրի էլի»: Սրբի հեռանալուց հետո մյուս պետավտոտեսուչը ընկերոջը հարց ա տալիս. «Լսի, էդ ջակուզին ի՞նչ ա որ»: Ընկերը պատասխանում ա. «Գիտե՞ս, ահագին ժամանակ ա՝ եկեղեցում չեմ եղել, դրա համար էլ չգիտեմ՝ էդ ինչ ա»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.veziryan/posts/550194038356727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել