Կանգնիր, մի վերջին անգամ էլ կանգնիի՜ր, աշխարհ:
Ակնթարթ, դու էլ կանգնի. զի դու գեղեցիկն ես: 
Բոլոր դեպոներ, կանգ առեք: 
Չէ՜, ոչ թե` որ Յուրոփիս վերջն դիկտատորն է քայլում մեզանում (ողջույն, Բատկա):
Այլ` քանզի, վասնզի, որովհետեւնզի, ԲՀԿ-ն, հասկանում եք (բռնվեեե՜ք. զգոնացցվեք)... վերցնելու է Երեւանի մանդատները:
Այո, հերթական անգամ ԲՀԿ-ն «մտեաց եւ խորհեաց» եւ «գտեաց», որ իր խոսքը խոսք չէ: Որ իր գործը գործ չէ (սա՜ղ օր ցեխերի մեջ): 
«Գտեաց», որ այս անգամ էլ կախվածը-երեւացողը ոչ թե հեռախոս, այլ... Ստանիսլավսկու ասած գործիքն է, որը մի օր կրակելու է:
Մի խոսքով, էն որ ասել էր, թե մանդատները չի վերցնելու, շանտաժ էր անում, տեռորիստական ակցիա էր իրականացնում, մթնոլորտ էր մխտռում, հաթաթա էր տալիս...
Հասկանում եք, ժող, իրենք չեն կարող հարյուր հազար քաղաքացիներին որբ թողնել:
ԲՀԿ-ից:
Դրա համար են վերցնում սույն մանդատները:
Տերդ խնդա, ԲՀԿ. բա ո՞ւր էինք հինգ հարյուր հազարին անտեր, անգյուման, աննախագահ թողնում` նախագահական ընտրություններին:
Թե՞ հարյուրն ավելի շատ է, քան հինգ հարյուրը... ըստ ԲՀԿ թվագրության` մ.թ.ա. ԲՀԿ մեզոզոյան ժամակաշրջանում:  

Բայց ԲՀԿ-ն ԲՀԿ չէր լինի, որ մի հատ ընենց բաբաթ «նոու-հաու» չաներ. իրենք փողոցում են մնալու, մի քիչ էլ բակերում: Դե` էդ տեսակ են աշխատելու ավագանիում (ներեցեք` չե՞ք ասի` իսկ Երեւանում մայրուղիներ շա՞տ կան): 
Հ.Գ.Իսկ հասկացա՞ք, թե ինչու հենց հիմա ասաց այդ մասին ԲՀԿ-ն:
Հենց այս պահին եւ այդ մասին:
Զի, քանզի, վասնզի վաղը յուրյանց եկեղեցու բացումն է` ներշաղածված կազինոյի հետ: 
Փարավոն: Կոչյալ:
Տեսե՞լ եք Ծառուկյանի տունը` բրգյալ եւ գմբեթարդ ներշաղախյալ «ա լա» մասոնական ցիրկուլ: Փարավոնից առաջ եւ հետո... մ.թ.ա. ըստ ԲՀԿ մեզոզոյի:
Իսկ այդ նույն ժամանակ բոլշեւիկ տատիկի սենյակում Բատկան էր ֆռֆռում` յուր Վիկտոր եւ Կոլյա որդիների հետ (Ծառուկյանի ադաշ է նրա փոքրիկ, արտաամուսնական որդին. բա ոնց):
Իսկ այս մասին` հաջորդ դասին:
Իմ քաղաքաճ-գլոբալ վելուծականություն պարունակող ստատուսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել