Իրականում հեշտ է վերահսկել հրավառությունը:
Հիշեցնեմ, որ վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հրավառության նյութեր վաճառողներին արգելվում է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կարող են գնել միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառություն իրականացնել միայն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին: Խախտումների համար սահմանված են տուգանքներ, իսկ վերահսկումն իրականացնում է համայնքը և ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն սկսեք վերահսկել վաճառակետերը և զգուշացրեք վաճառողներին, որ վաճառեն միայն իրավաբանական անձանց՝ համայնքի թույլտվության հիման վրա: Թե չէ օդ կրակողին չեք գտնի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել