operativ.am-ը գրում է

Քրիստոֆեր Ռիվի մասնակցությամբ 1978 թվականին թողարկված «Սուպերմեն» ֆիլմը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է կինեմատոգրաֆի պատմության մեջ լավագույն գերհերոսական ֆիլմը: Այդ մասին հայտնել է The Independent-ը:

Ռեժիսոր Ռիչարդ Դոների կողմից նկարահանված կինոնկարը պատմում է Սուպերմենի կայացման եւ հանցագործ աշխարհի հանճար Լեքս Լյութորի հետ նրա դիմակայության պատմությունը: Ժապավենը «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Լավագույն հնչունավորում», «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն երաժշտություն» կատեգորիաներում:
Երկրորդ տեղում Քրիստոֆեր Նոլանի «Թուխ ասպետը» ֆիլմն է՝ Քրիստիան Բեյլի եւ Հիթ Լեջերի մասնակցությամբ: Կինոնկարը, որը նվիրված է Ջոքերի դեմ Բեթմենի պայքարին, թողարկվել է 2008 թվականին: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Դեդփուլը»՝ գլխավոր դերում Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ, որի ռելիզը կայացել է 2016 թվականին:
Թոփ-5-ում տեղ են գտել նաեւ 1989 թվականի «Բեթմենը»՝ Թիմ Բերթոնի հեղինակությամբ, եւ 2002 թվականին թողարկված «Սարդ մարդը»՝ Թոբի Մագուայրի, Ուիլեմ Դեֆոյի, Ջեյմս Ֆրանկոյի եւ Քրիսթեն Դանսթի մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել