Operativ.am -ը գրում է

Facebook սոցիալական ցանցի կարգավորումները փորձարկելու տեխնիկական ձախողումը հանգեցրեց 14 միլիոն օգտատերերի գրառումների հրապարակային դառնալուն: Այս գրառումները հասանելի էին միայն նեղ լսարանի համար: Facebook-ում այսօր ընդունել են իրենց սխալը՝ ներղություն խնդրելով և ասելով, որ խնդիրն արդեն կարգավորված է:

Անսարքությունը տեղի է ունեցել մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է CNN Money-ն: Սոցիալական ցանցին պահանջվել է ևս հինգ օր խնդիրների վերացման համար: Սովորաբար Facebook-ն օգտատերերին առաջարկում է ընտրել, թե ինչ լսարանի համար է նախատեսված գրառումը: Եթե նախորդ գրառումները եղել են «միայն ընկերների համար», նորերն ավտոմատ կերպով հրապարակվում են նույն ձևաչափով:

Այս կարգավորումները հնարավոր է փոխել ամեն անգամ գրառում անելիս: Տեխնիկական խնդիրների պատճառով 14 միլիոն օգտատերերի գրառումները դարձել են հասանելի բոլորի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ, որը չինական ընկերություններին էր փոխանցում օգտատերերի տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել