Maxim ամսագիրը տարվա ամենասեքսուալ կին է ճանաչել Քեյթ Ափթոնին։
Ամերիկյան սուպերմոդել Քեյթ Ափթոնը հայտնի է շնորհիվ իր ախորժալի կազմվածքի։ Նա մասնակցել է բազմաթիվ ֆոտոսեսիաների և զարդարել է նորաձևության ամսագրերի շապիկները։ Այս անգամ աղջիկը գայթակղիչ կերպարով հայտնվել է հայտնի Maxim տղամարդկանց ամսագրի շապիկի վրա։
Չնայած, որ երկար ժամանակ Ափթոնը համարվել է «պլուս» չափսի մոդել, հիմա նա այդպիսին չի համարվում, քանի որ մի որոշ ժամանակ առաջ մոդելը զգալիորեն նիհարել է։
2011 թվականին նա առաջին անգամ հայտնվել է “Sports Illustrated Swimsuit Issue” ամսագրում՝ «Տարվա նորեկ» էջում, իսկ 2012 հայտարարվեց, որ նրա լուսանկարը կզարդարի այդ ամսագրի համարներից մեկի շապիկը։
Անցյալ տարվա նոյեմբերին 25-ամյա մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնն ամուսնացավ 34–ամյա բեյսբոլիստ Ջասթին Վերլանդերի հետ։