Boomnews.am-ը գրում է.
Համացանցում տեղեկություն տարածվեց, որ երգիչ Մհերը շուտով հայր կդառնա: Տեղեկությունը հաստատել է նաև նրա պրոդյուսերը և քույրը` Ռոզա Ֆիլբերգը: Ինչպես ասում են՝ «առաջին ձեռից» տեղեկություն ստանալու նպատակով Boomnews.am-ը կապ հաստատեց այս պահին արտերկրում գտնվող երգիչ Մհերի հետ:
Երգիչը մեզ հետ զրույցում, անդրադառնալով տարածված լուրերին ասեց հետևյալը. «Տարբեր անհարկի ասեկոսեներից խուսափելու համար` հաստատում եմ տարածված լուրի իսկությունը: Այո, մեր ընտանիքում շուտով կլսվի մանկան չիճ ու վստահ եմ, որ նրա լույս աշխարհ գալով մեր կյանքը նոր իմաստ կստանա ու գեղեցիկ գույներով կլցվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել