Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել