Այս աղցանը կարող եք պատրաստել ցանկացած առիթի ժամանակ: Բաղադրատոմսը հետաքրքիր է նրանց համար, ովքեր սուշիի սիրահար են, և այս աղցանի համը հենց դա է հիշեցնում:

Բաղադրատոմս

Կարմիր ձուկ-300գր

Բրինձ- 300գր

Թարմ վարունգ- 2 հատ

Մեծ գազար- 1հատ

Հավկիթ-4 հատ

Մեծ մանուշակագույն սոխ

Մի փունջ կանաչ սոխ

Կանաչ մանանեխ

Պատրաստման եղանակ

Խառնեք կանաչ մանանեխը մայոնեզի հետ: Սա աղցանի սոուսը կլինի: Եփեք բրինձը: Սա երկու մասի է բաժանվում. լվացեք բրինձը, լցրեք ջուր, դրեք կրակին, որպեսզի ջուրը եռա: Իջեցրեք կրակը և թողեք, որ այն եփի 15 րոպե: Հետո վերցրեք կրակից և թողեք 1 ժամ, որ սառչի: Գազարը և հավկիթը, նույնպես պետք է եփել: Մինչ աղցանի մնացած մասը եփվում է, կարող եք պատրաստել մնացածը. կտրեք ձկան միսը, վարունգը կտրեք քառակուսի, քերեք սոխը:

Կանաչին նույնպես նախօրոք կտրեք: Եփած գազարը և հավկիթը նույնպես քերեք: Խառնեք հավկիթը կանաչ սոխի հետ և վրան ավելացրեք մայոնեզի և մանանեխի սոուսը: Իսկ հիմա աղցանը մասերի բաժանեք, չմոռանալով դրան խառնել սոուսը:

1-ին շերտ- բրինձ, ապայման հետը խառնեք սոուսը

2-րդ շերտ- ձուկ

3-րդ շերտ- սամիթ

4-րդ  շերտ- մանուշակագույն սոխ

5-րդ շերտ- վարունգ, ավելացրեք սոուսը

6-րդ շերտ- հավկիթը սոխի հետ

7-րդ շերտ- գազար, ավելացրեք սոուսը

Թողեք, որպեսզի այն մնա սառնարանում 2 ժամից ավել և կարող եք մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել