Artsakhpress.am-ը գրում է.

Գրեթե 1,5 հազար մարդ Է տարհանվել Հռոմի մետրոյից: Ինչպես հունիսի 8-ին հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը, պարզվել Է, որ տեղի Է ունեցել տեխնիկական վթար:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է մետրոյի կայարաններից մեկին՝ «Պոլիկլինիկո»-ին: Մի քանի կայարաններ նույնպես հոսանքազրկվել են ու փակվել: Վթարը Էլեկտրահաղորդման գծերից մեկում հանգեցրել Է ծխոտման: Պատահարի վայրում աշխատում են հրշեջները, ոստիկաններն ու բժիշկները: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Հունիսի 8-ը դժվարին օր Է Հռոմի ուղեւորների համար՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատողների չորսժամյա գործադուլի հետ: Առավոտից մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 14:30-ը ընդհատումներ են հնարավոր վերգետնյա տրանսպորտի եւ տարածաշրջանային երկաթուղու աշխատանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել