168.am-ը գրում է.

Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը տարակուսանք եւ վրդովմունք է հարուցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրոպայի երկրներին, որոնք «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», եւ հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին: «Թուրքիան իրեն բավականին անկանխատեսելի է պահում շատ հարցերում:

Ռազմական բնագավառում գոյություն ունեն որոշակի տեղաշարժեր ռազմատեխնիկական համագործակցության մասով, բայց միեւնույն ժամանակ նրանց հետ կապված որոշ հարցեր կան սիրիական կարգավորման վերաբերյալ:

Վրդովմունք եւ տարակուսանք է հարուցում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի հայտարարությունը, թե երբեք չեն ճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում, եւ Եվրամիության երկրներին կոչը՝ խոսելու Ղրիմի անեքսիայի մասին»,- ասել է Շվիտկինը ՌԻԱ Նովոստիին: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից նման հայտարարությունները կառուցողական փոխհարաբերությունների չեն տանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել