Որքան տեղյակ եմ, եթե անընդհատ (շուտ-շուտ) փոքր երկրաշարժներ են լինում՝ լավ է (լավը՝ լավ չէ, որ ընդհանրապես չլինեին՝ ավելի լավ կլիներ, բայց չպետք է մոռանանք, որ սեյսմիկ ակտիվությամբ գոտու վրա է մեր երկիրը ու երկրաշարժերը, անկախ մեր ցանկություններից՝ անխուսափելի են, իսկ կանխելն էլ՝ մարդու ուժերից վեր են) ։
Այսինքն, ընդերքում սալերի՝ միմյանց վրա ճնշումից կուտակված էներգիան քիչ-քիչ պարպվում է, որն էլ հիմնականում հնարավորություն չի տալիս ու բացառում է ավելի վտանգավոր ու մեծ բալանոց երկրաշարժ լինելուն։
Հուսամ, որ այդ հարցում ճիշտ էին գիտելիքներս, բայց որ մասնագետներն ու սեյսմիկ ծառայության պատասխանատուներն էլ հրապարակային արտահայտվեն ու բնակչության տագնապները ցրեն կամ ճիշտ խորհրդատվություն ապահովեն՝ հրաշալի կլիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել