Հայաստանում սկսվել է արդար, ազնիվ ու անաչառ զորահավաքը: Մեր բանվորագյուղացիական բանակի շարքերը համալրում են աշխատավոր ու գործազուրկ մարդկանց զավակները, որոնք պարտավոր են ծառայել սահմանամերձ գոտիներում, ԼՂՀ պաշտպանության բանակում: Կեցցեն մեր շարքային քաղաքացիները, որոնք հայրենասեր որդիներ են դաստիարակել: Կեցցե նաև Յուրի Խաչատուրովը, որն արդեն համալրել է մայրաքաղաքի ու Քանաքեռի, նախագահական երգչախմբի ու նվագախմբի շարքերը բարեկամների ու մտերիմների, մեծահարուստների, պատգամավորների, նախարարների ու փոխնախարարների բալիկներով... Կեցցե մեր ՊՆ-ն, որը բանակի ամենապատասխանատու ստորաբաժանումները համալրում է շարքային հայաստանցու զավակներով, քանի որ կիսաաղքատ, ծանր պայմաններում մեծացած տղաների մոտ առավել բարձր է պատասխանատվությունը: Իսկ ահա «արտոնյալ խավի», այս կամ այն գեներալի ու պաշտոնավորի հովանավորյալները չեն կարող Հայրենիք պաշտպանել, նրանք պիտի իբրև թե ծառայեն մայրաքաղաքում... Ուրեմն, իսկապես մեր ՊՆ-ն արդար ու ազնիվ զորակոչ է իրականացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել