Ֆարհադ Ահմեդովի փաստաբանները փորձում են այնպես անել, որ Դուբայում կալանավորված 500 մլն դոլար արժողությամբ Luna զբոսանավի փոխանցման մասին վճիռ կայացնի շարիաթական դատարանը։ Իսկ միլիարդատիրոջ նախկին կինն ասում է, որ երբեք նրան աղոթելիս չի տեսել։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։

2016-ի դեկտեմբերին Լոնդոնի բարձր դատարանի վճռի համաձայն՝ Ֆահրադ Ահմեդովը նախկին կնոջը 453 մլն ֆունտ պետք է վճարի։

Այդ ժամանակ նա ասաց, որ կնոջ հետ ամուսնալուծվել է դեռ 2000-ի օգոստոսին, երբ վերջինը խոստովանել է, որ միանգամից մի քանի տղամարդու հետ սիրավեպ է ունեցել։

Լոնդոնի դատարանը փաստաթղթերը կեղծիք է համարել։

2018-ի ապրիլին, երբ զբոսանավը կալանավորվել է, Ահմեդովը հարցազրույցներից մեկում ասել է, որ արդեն բողոքարկել է կալանքի վճիռը՝ նշելով, որ Անգլիայի դատարանն իրենից պահանջում իր կարողության 40 տոկոսը կնոջը տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել