Showbiz.am-ը գրում է.
Հաղորդավար Արմեն Սարգսյանն ու օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դուստր Նարե Համբարձումյանն, արդեն մեկ տարի է՝ միասին են: Զույգն արդեն իսկ գտնվում է նախահարսանեկան պատրաստությունների թոհուբոհի մեջ: ShowBiz.am-ը զրուցել է հաղորդավարի հետ հարսանիքի մասին: Վերջինս՝ մինչ այս գաղտնի էր պահում հարսանիքի օրը, սակայն արդեն տեղեկացրեց, որ իր և Նարեի հարսանիքը լինելու է հուլիսի 1-ին: Թե ինչու են ընտրել հենց այս օրը և շատ այլ մանրամասներ, Արմենը պատմեց զրույցի ընթացքում:
«Ամուսնության օրը որոշել ենք, որ լինի հուլիսի սկզբին. նշանակել ենք հուլիսի 1-ը: Մեկը սկիզբն է ամեն ինչի, նոր փուլ ենք սկսում. դա է պատճառը: Նախատեսել ենք մեծ հարսանիք: Կլինեն շատ հյուրեր և պետք է լավ ուրախանանք»,-զրույցի ընթացքում ասաց հաղորդավարը:
Նախահարսանեկան պատրաստությունների ողջ աշխատանքներն ու որոշումները զույգը հենց ինքն է կայացնում. «Ամեն բան անում ենք երկուսով, որոշում ենք երկուսով և այդպես էլ պետք է լինի մեր ողջ կյանքում»,- ասում է հաղորդավարն ու հավելում, որ նույնիսկ այդ աննշան լարվածությունը հաճելի է իրենց համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ