«Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսավարող ընկերությունների տնօրենները որոշ­ել են կարգի բերել իրենց թղթաբանությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք իրենց իրավաբանների աջակցությամբ սեփական նախաձեռնությամբ այցելում են Երևանի քաղաքապետարան, նաև այն համայնքապետարաններ, որտեղ իրենց ընկերություններն են տեղակայված, և որոշակի ճշտումներ անում գույքի և հողի հարկերի վերաբերյալ: Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ նրանք հետաքրքրվում են՝ արդյոք պայմանագրերը օրինակա՞ն են կնքված կամ ամեն ինչ ճի՞շտ է հաշվարկված, ճի՞շտ է գոտիավորված, թե ոչ: Ավելին՝ նրանք հնարավորինս փորձում են իրենց «ապահովագրել» նախկինում կատարած սխալներից: Ի վեր­ջո, նախկինում դեպքեր են եղել, երբ բանավոր կերպով երկուստեք ձեռնտու տարբերակով պայմանավորվել են տեղական հարկերի դրույքաչափերի ուղղությամբ:

Իսկ հիմա մեծ արագությամբ ամեն բան անում են, որպեսզի նոր իշխանություններն իրենց վրա «կեղտ» չբռնեն ու շտկեն իրավիճակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել