Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը, որը հետաքննում է Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործը, ենթադրում է, որ մարտական թունավոր նյութը նրանց տան դռան վրա հայտնվել է թունավորումից մեկ օր առաջ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, հետաքննության տվյալներով՝ դա տեղի է ունեցել մարտի 3-ին, երբ Յուլիան Ռուսաստանից ժամանել է հոր մոտ: Հայտնի է, որ այդ պահից մինչև մարտի 4-ի առավոտյան նրանք դուրս չեն եկել տնից: Նույն օրը նրանց անգիտակից վիճակում հայտնաբերել են Սոլսբերիի կենտրոնական խանութներից մեկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/06/06/british-police/2705694
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



