25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամիթի 2018»-ի հովանավոր, որի  «Սիսայդ Ստարտափ Սամիթների գալա միջոցառմանը»  մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում  են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, և փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում Բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարևոր է հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար»,- ասել էՍևան Ստարտափ Սամիթի գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:

Միջոցառման ընթացքում ստարտափները կհանդիպեն ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն ձեռներեցների և բիզնես փորձագետների կողմից անցկացվելիք դասախոսությունների և մենթորության: Ստարտափները կմասնակցեն նաև 50,000 ԱՄՆ դոլար  ընհանուր մրցանակային ֆոնդով  մրցույթների:

Մանրամասների համար այցելեք՝ sss.am ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել