Փոքր բնակարան կահավորելու առաջին խորհուրդը շատ պարզ է ու մատչելի գրեթե բոլորի համար, սակայն կարող է հակասել նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մտածելակերպին: Յուրաքանչյուր մարդ, հավանաբար, լավ է պատկերացնում, թե ինչով է տարբերվում արևմտյան ֆուրշետը կամ բիզնես-կոկտեյլը մեր սովորական ճաշասեղանից: Ֆուրշետի ժամանակ քիչ մթերքներ և խմիչքներ են օգտագործում: Կարևորը՝ ամեն ինչ գեղեցիկ դասավորված լինի: Իսկ մեր ճաշասեղաններն այնքան լիքն են ուտելիքով, որ նույնիսկ ֆինանսական ճգնաժամը չի կարող ազդել:
Արևմուտքում արդեն երկար ժամանակ է՝ նորաձևությունից դուրս չի գալիս «մինիմալիզմ» ոճը: Բնակարանում որքան հնարավոր է մեծ ու ազատ տարածություն են ապահովում, կահույքից օգտագործում են միայն ամենաանհրաժեշտը: Դա ամբողջովին հասկանալի է. լույսը և պարզությունը նրանց կողմից ավելի շատ է գնահատվում, քան մնացածը:
Բացի դրանից, կահույքի նորաձևությունը փոխվում է 3-4 տարին մեկ, և նրանք ամբողջությամբ թարմացնում են բնակարանը: Իսկ մեզ մոտ բնակարանի կահույքն ու տեխնիկան երբեմն փոխանցվում են սերնդեսերունդ: Սովետական շրջանում ապրած մարդը սովոր է կահույքը գնել ամբողջ կյանքի համար, հին իրերից հրաժարվելը շատ դժվար է նրա համար: Ուղղակի պետք է հրաժարվել հին սովորություններից, դեն նետել բոլոր հին և չօգտագործվող իրերը և վայելել բնակարանում առաջացած ազատ տարածությունը:
ԿԱՐԴԱ՛ ԱՎԵԼԻՆ



