Ա1+ հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի եթեր: Նոր կառավարությունը արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհին չպետք է մոռանա սրա մասին, որովհետև բոլոր հեռուստաընեկերությունները ընտրությունների ժամանակ ապացուցել են, որ կամ վերահսկողության տակ են, կամ գրդոնչի են՝ ընտրական շրջանում աստղաբաշխական գումարներ կրակելով: Ու այս ճանապահին ոչ միայն էական է Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, անձնակազմի փոփոխությունը, այլ նաև Ա1+-ի վերադարձը: 10-ից ավել Հայլուրեր /նրանք գրեթե բոլորը նույն ֆորմատի մեջ են/ մեզ պետք չեն: Հանրությունը ծանր կորուստ չի ունենա, եթե նրանք չլինեն, մինչդեռ հանրությունն ու ներքաղաքական մթնոլորտը մեծապես կշահեն, եթե Ա1+-ը վերադառնա եթեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: