Աչքիս բիզնես սկսեմ ու Ֆեյսբուքյան Եթեր թերթ տպեմ /տպագիր կարդացողների համար/ ու Ուղիղ լայվ ֆեսբուքյան խումբ բացեմ /ինտերնետացված-թվայնացված հատվածի համար/. Հայաստանի պետական ու քաղաքական գործիչներն արդեն հրապարակել կամ շարունակում են հրապարակել լայվ մտնելու կոնկրետ ժամեր: Կարգին բիզնես կլինի, չէ՞ :) Ասենք՝ երեկոն Նիկոլ Փաշինյանի, Պարույր հայրիկյանի հետ: Աշխատանքային լայվ-ճաշ այսինչ նախարարի հետ: Նախաճաշիկ այս մեկի հետ, Քոֆի լայվ թայմ Karen Navoyan-ի հետ: Կոնցլագեր լայվ՝ Levon Barseghyan-ի հետ, Պոեզիայի լայվ ժամ՝ Գարեգին Միսկարյան-ի հետ: Սկյուռբլոգ TV` Իզաբելլա Աբգարյան-ի հետ, Կիլդիմ լայվ՝ իմ ընկեր Զարուհի Փոստանջյանի հետ, մազոխիզմ-լայվ՝ Անի Զախարյանի հետ: Լռության շաբաթ(ներ)նո-լայվ Davit Sanasaryan-իս հետ, Մեռյալ լայվ ժամ՝ Norik Ghazaryan-ի հետ, Էռոտիկ դռայվ լայվ ժամ՝ Karen Nazaryan-ի հետ, ֆուտբոլ-քֆուր-քլնգոցի լայվ՝ Վովա Հակոբյանի հետ, ու այսպես շարունակ: Ներող, ում անունը չտվեցի կամ չկարողացա պիտակել: Շարքը շարունակելի ձեր կողմից: Հապա, ձեզ տեսնեմ:
Ու պատկերացնում ե՞ք, լրիվ մեդիամագնատ կդառնամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: