Նոր կարդացի, որ այդքան աղմուկ բարձրացրած Հյուսիսային պողոտայում շների միջադեպի պիտբուլի տերը վարչական տուգանքի է ենթարկվել: Մի կողմից օրենքով նախատեսված առավելագույն պատիժը կիրառվել է, իսկ մյուս կողմից, նայելով այդ առավելագույն պատժի չափը, հասկանում ես, որ մեր օրենսդրությունն այսպիսի դեպքերի համար լուրջ մշակման կարիք ունի, որովհետև հիմա առավելագույնը, որ կարող է արվել, ներառում է երկու հոդված․
Ըստ ՀՀ ոստիկանության՝ վարչական ակտ կազմվել է առանց դնչկալի «Պիտբուլ» ցեղատեսակի շան տիրոջ վրա, ըստ ՀՀ վարչական իրավախախտունմների մասին օրենքի 113-րդ հոդվածի (Քաղաքներում և այլ բնակավայրերում շներ ու կատուներ պահելու կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով: Նույն խախտումները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին` առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով):
Այսինքն՝ հիմա էդ պիտբուլի տիրոջը տուգանել են մինչև 7000 դրամ չափով (նվազագույն 35000 դրամ աշխատավարձի 20 տոկոսը) և վերջ:
Ընդհանրապես, համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր կոնկրետ այս հարցում առաջարկում են եվրոպական փորձին նայել ու ընդհանրապես արգելել պիտբուլ ցեղատեսակի շներ ունենալը, որովհետև այս շունը զենքին հավասարազոր մի բան է, ու Եվրոպայում դրանց պահելն արգելվում է ոչ թե նրա համար, որ մարդիկ շներ դաստիարակել ու վարժեցնել չգիտեն, այլ որովհետև կան ողբերգական նախադեպեր:
Կից նյութն` այստեղ