Asekose.am-ը գրում է.

Ծնունդով չարենցավանցի Խալաֆյանների ընտանիքը 20 տարուց ի վեր բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, սակայն հայերենիքի  հետ կապը երբեք չեն կտրել։ Նրանց որդին` Նորայր Խալաֆյանը, ծնվել է Ամերիկայում, բայց այստեղ հայրենի Չարենցավում ունի շատ լավ ընկերներ, որոնց հետ պարբերաբար շփվում է։

Ու հենց այդ շփումների ժամանակ էլ նրա մոտ միտք է հղանում և հայրիկի օգնությամբ կյանքի կոչում:

«Ես միշտ գալիս եմ Հայաստան ու հաճախ էինք ընկերներիս հետ խոսում անգլերեն լեզուն ուսումնասիրելու ու սովորելու մասին։  Հերթական անգամ, երբ վերադարձա ԱՄՆ հայրիկիս ասեցի, որ ուզում եմ Չարենցավանի դպրոցներում անցկացնել անգլերեն լեզվի իմացության մրցույթ, հաղթողներին էլ կարժանան պարգևների։ Ծնողներս շատ զարմացան իմ այդ առաջարկից, սակայն հաջորդ վայրկյանից՝ հայրս սկսեց զբաղվել նախապատրաստական աշխատաքներով»,-ասում է Նորայրը։

 

«Ես իսկապես շատ ոգևորվել էի որդուս առաջարկից: Այստեղ գտնվող իմ ընկերների հետ միասին մոտ երկու տարի տևած աշխատանքներից հետո գաղափարը կյանքի կոչեցինք»,-ասում է Համլետ Խալաֆյանը: Խալաֆյանները տեղի մասնագետների հետ միասին կազմում են թեստեր ու մրցույթն անցկացնում են Չարենցավանի հինգ դպրոցների միջև: Պայքարը բավականին բարդ է լինում, սակայն մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում Չարենցավանի թիվ 3 դպրոցի 13- ամյա աշակերտուհի Օֆելյա Սարգսյանը:

Մրցույթի պայմանները հետևյալն էին, այն աշակերտը ով հաղթող կճանաչվի, նրա դպրոցում կբացվի գրադարան: 13- ամյա Օֆելյան պատմում է, որ անգլերենի հետ սկսել է հաղորդկացվել դեռ փոքր տարիքից: Արդեն 4 տարեկանում գիտեր բառեր, նախադասություններ: «Ես  ամեն օր պարապում էի: Թեստերը բաղկացած էին 150 հարցից և շարադրություն՝ «Ինչ դեր ունի անգլերենը մեր կյանքում» թեմայով: Ես գրել էի, որ առանց անգլերենի շփում հնարավոր չէ աշխարհում: Իսկ թեստը մի փոքր բարդ էր, բայց ես հաղթահարեցի, արդյունքում գրավեցի առաջին տեղը» ,-ասում է Օֆելյան:

Այսօր Օֆելյայի հաղթանակի շնորհիվ թիվ երեք դպրոցում բացվեց մի մեծ գրադարան, որտեղ կան մոտ 300 անուն գրքեր՝ ուսուցողական, գեղարվեստական, պատմական ու այդ բոլորը՝ անգլերենով: Գրքերն էլ Խալաֆյանների անձնական գրադարան հավաքածու մի մասն է: Գրադարանի բացմանը ներկա էին ներկայացուցիչներ ԱՄՆ դեսպանատնից,Կոտայքի մարզպետարանից ու Չարենցավան քաղաքից:

 

«13 ամյա Նորայրը` ծնված չլինելով Հայաստանում, իր արմատներից չի

 կտրվում, ավելին, մտածում է իր տարեկիցների մասին»,- ասում է Կոտայքի մարզի կրթության վարչության պետ Կարեն Հունանյանը:

Իսկ հիմա վերադառնանք այն հետաքրքիր պատմությանը, որը կապված է կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Համելետ Խալաֆյանը պատմում է, որ մայիսի մեկի գործնական հանդիպմանը հրավիրված է եղել Ադամ Շիֆի օգնական ՝ Ան Փիֆրը: Համլետը որոշում է հանդիպման գնալ որդու հետ։ Այդ հանդիպման ժամանակ իմանում են 13 տարեկան տղայի նախաձեռնության մասին: Ադամ Շիֆի օգնականը ասում է, որ մեկ շաբաթից անակնկալ է սպասվում իրենց:

«Զանգեցին ասացին, որ նվեր ունեն Նորայրի համար, որպեսի նա իր հետ տանի Հայաստան: Գնացի այնտեղ, ես շոկի մեջ էի: Ադամ Շիֆը նվիրել էր ԱՄՆ դրոշը սերտիֆիկատով, որ բերվել էր հենց Կոնգրեսից»,-ասում է Համլետ Խալաֆյանը:

Խալաֆյանների ընտանիքի նախաձեռնությունը այսքանով չեն սահմափակվելու: Նրանք պատրաստվում են երկու տարին մեկ անգամ անցկացնել նման մրցույթներ՝ Չարենցավանում, հետո արդեն ՀՀ այլ դպրոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել