1963 թվականին թողարկված Ferrari GTO մրցարշավային ավտոմեքենան վաճառվել է 70 միլիոն դոլարով։ Ավտոմեքենան ձեռք է բերել գերմանացի կոլեկցիոներ Դեյվիդ Մաքնիլը՝ մասնավոր գործարքի արդյունքում։ Սա պատմության մեջ ցանկացած մակնիշի մեքենայի համար վճարված ամենաբարձր գումարն է դարձել։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը։
Ամենաթանկ ավտոմեքենայի նախկին ռեկորդը սահմանվել էր 2013 թվականին՝ 1963 թվականի մեկ այլ Ferrari-ի վաճառքի արդյունքում. այդ ժամանակ սպորտային մեքենայի գինը 52 միլիոն դոլար էր կազմել։
70 միլիոնով վաճառված մեքենան իր պատմությունն ունի. այն հաղթել է 1964 թվականի հայտնի Tour de France մրցարշավում և երբեք վթարի չի ենթարկվել։
Սպորտային նման մեքենաների հավաքածուներ ունեն ամերիկացի մոդելյոր Ռալֆ Լոռենը, կանադացի ներդնող Լոուրենս Սթրոլը և աշխարհում ունիվերմագների ամենախոշոր Walmart ցանցի ժառանգորդ Ռոբսոն Ուոլթոնը։ Այնպես որ մոտակա տարիներին մեքենայի գինը կարող է մինչև հարյուրավոր միլիոնների հասնել։